Եթե էթնիկ բնակչությունը հեռանում է մի տարածաշրջանից, որտեղ ապրել է անհիշելի ժամանակներից, ապա դա էթնիկ զտում է. ԵԽ պատգամավոր

Եթե էթնիկ բնակչությունը հեռանում է մի տարածաշրջանից, որտեղ ապրել է անհիշելի ժամանակներից, ապա դա էթնիկ զտում է. ԵԽ պատգամավոր



Արցախի հայերը ադրբեջանական հարձակումից հետո կցանկանան հեռանալ տարածաշրջանից, և դա բնական է, քանի որ վերջին ամիսների ընթացքում ադրբեջանցիների կողմից նրանք ենթարկվել են սովի, նրանց եկեղեցիներն ու մշակութային ժառանգության այլ օբյեկտներն ավերվել են, քաղաքացիական անձինք գնդակոծության են ենթարկվել։ Այս մասին նշել է շվեդ պատգամավոր Շառլի Վեյմերշը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԼՂ-ի դեմ ադրբեջանական հարձակման թեմայով քննարկման ժամանակ։

«Նրանք վախենում են իրենց կյանքի համար․․․ Եթե էթնիկ բնակչությունը հեռանում է մի տարածաշրջանից, որտեղ ապրել է անհիշելի ժամանակներից, ապա դա էթնիկ զտում է»,- հայտարարել է Վեյմերշը, միաժամանակ ընդգծել, որ ԵՄ-ն որևէ գործողություն չի ձեռնարկում ԼՂ-ում էթնիկ զտումները կասեցնելու ուղղությամբ։