ԵՄ դիվանագիտությունը ձախողվել է Ղարաբաղի հարցում. ԵԽ պատգամավոր Նատալի Լուազո
ԵՄ դիվանագիտությունը չկարողացավ արդյունավետ արձագանքել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար, ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն։
«Մենք չկարողացանք կանխել հարձակումը, որը պատրաստվում էր մեր աչքի առաջ»,- ասել է պատգամավորը՝ Ղարաբաղի իրավիճակին նվիրված միջազգային հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ:
Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանը բազմիցս զգուշացրել է, սակայն եվրոպական դիվանագիտությունն անտեսել է այդ նախազգուշացումները։ «Այսօր ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների դեմ, որոնք կարծում են, որ մեր պասիվությունը կանաչ լույս է վառում: Անգործությունն ազդանշան կլինի բոլոր մեզ դիմողների համար, որ չեն կարող հույս դնել մեզ վրա»,- ասել է Լուազոն: