ԱՄՆ-ը պետք է ավելի ակտիվ քաղաքականություն վարի Հարավային Կովկասում. սենատոր Ռիշ
		14.09.2023 . Տարածաշրջան


ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատման վերաբերյալ լսումների ժամանակ սենատոր Ջիմ Ռիշը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը պետք է ավելի ակտիվ քաղաքականություն վարի Հարավային Կովկասում:

Նրա խոսքով՝ տարածաշրջանի կարևորությունն աճում է, քանի որ վերջինս մոտ է Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային:

Սենատորը զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ը ձախողվի, տարածաշրջանում կարող է կրկին աճել Ռուսաստանի դերը, կամ ամրապնդվել Չինաստանինը: Ռիշը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը կարևոր դեր պետք է խաղան Կովկասի տարածաշրջանի ապագայի հարցում: