Ռուսաստանը շարունակում է մնալ անվտանգության հուսալի երաշխավոր Լեռնային Ղարաբաղում. Պեսկով
Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ, շարունակում է շփումները Բաքվի և Երևանի հետ և զսպվածության կոչ է անում երկու կողմերին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Անկախ ամեն ինչից՝ Ռուսաստանը շարունակում է մնալ անվտանգության հուսալի երաշխավոր։ Մենք շարունակում ենք մեր շփումները ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ։ Եվ, իհարկե, մենք երկու կողմերին զսպվածության կոչ ենք անում: Նաև հորդորում ենք գործել երկու տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթղթերի ոգով, իհարկե, հաշվի առնելով այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել այդ ժամանակից ի վեր»,- ասել է Կրեմլի խոսնակը: