Վահան Քերոբյանը Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ քննարկել է հայ-իրաքյան համագործակցության հեռանկարները
		12.09.2023 . Տարածաշրջան


ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-ին Իրաքի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է երկրի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։