Դանիան Ուկրաինային 830 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել

Դանիան Ուկրաինային 830 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել



Դանիան Ուկրաինային 830 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ է հատկացրել: Այդ մասին հայտնել են Դանիայի ֆինանսների նախարարությունից:
Նշվում է, որ նոր փաթեթում կներառվեն տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, տանկային զինամթերք և զենիթային զենքեր։

«Որպեսզի Ուկրաինան շարունակի պաշտպանվել Ռուսաստանի անօրինական ներխուժումից, միանգամայն անհրաժեշտ է, որ այնպիսի երկրներ, ինչպիսին Դանիան է, շարունակեն ռազմական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,- հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարար Թրոելս Լունդ Պոուլսենը: