Բրազիլիայի դատարանը պետք է որոշի Պուտինի ձերբակալության հարցը, եթե նա մասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. նախագահ Լուլա դա Սիլվա 11.09.2023 . Միջազգային
![Բրազիլիայի դատարանը պետք է որոշի Պուտինի ձերբակալության հարցը, եթե նա մասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. նախագահ Լուլա դա Սիլվա
11.09.2023 . Միջազգային Բրազիլիայի դատարանը պետք է որոշի Պուտինի ձերբակալության հարցը, եթե նա մասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. նախագահ Լուլա դա Սիլվա
11.09.2023 . Միջազգային](https://mediaanalytic.org/wp-content/uploads/2023/09/1694451698_1.jpeg)
2024 թվականին Բրազիլիայում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության հարցը կքննարկի երկրի դատարանը՝ հաշվի առնելով Ռուսաստանի ղեկավարին կալանավորելու վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը։ Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։
«Եթե Պուտինը որոշի միանալ հաջորդ տարվա գագաթնաժողովին, ապա հնարավոր ձերբակալության մասին որոշումը կայացնում է դատական համակարգը, ոչ թե իմ կառավարությունը»,- քաղաքական գործչի խոսքը մեջբերել է Reuters-ը: Սեպտեմբերի 9-ին հնդկական Firstpost հեռուստաալիքի հետ հարցազրույցում, սակայն, Լուլա դա Սիլվան ասել էր, որ քանի դեռ ինքը Բրազիլիայի նախագահն է, «Պուտինին չեն ձերբակալի առանց իշխանությունների թույլտվության»։
Միաժամանակ, Reuters-ը նշել է, որ նախագահը կասկածի տակ է դրել Բրազիլիայի անդամակցությունը ՄՔԴ-ին։ Նա հիշեցրել է, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Չինաստանը, ո՛չ ԱՄՆ-ը կազմակերպության անդամ չեն։ Հանրապետության ղեկավարի խոսքով՝ նման համաձայնագրերը վնասում են զարգացող երկրներին։