ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան կառուցողական զրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ
		08.09.2023 . Տարածաշրջան


ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծման խնդիրը:

«Կառուցողական զրույց եմ ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնությունը հասցնելու համար Լաչինի և այլ ուղիների անհապաղ ու միաժամանակ բացման ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ։ Երթուղիների բացումն ու ուղիղ բանակցությունները առանցքային են չլուծված խնդիրների լուծման համար: Ողջունել եմ երեք ուսանողների ազատ արձակումը»,- գրել է պետքարտուղարության պաշտոնյան  X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում: