Պետք է միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայերի հետապնդումները դադարեցնելու համար. Ռեյչել Թոմաս

Պետք է միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայերի հետապնդումները դադարեցնելու համար. Ռեյչել Թոմաս



Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ռեյչել Թոմասն իր անհանգստությունն է հայտնել  Լեռնային Ղարաբաղում հայերի հետապնդումների կապակցությամբ:
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցրել է մարդու իրավունքների և միջազգային համաձայնագրերի խախտումների։

Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խումբը հորդորում է արտգործնախարար Մելանի Ժոլիին և Լիբերալ կառավարությունը միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայերի հետապնդումները դադարեցնելու համար»,- X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Ռեյչել Թոմասը: