Սա ցեղասպանություն է. Քրիստոֆեր Սմիթը` ԼՂ-ում իրավիճակի մասին

Սա ցեղասպանություն է. Քրիստոֆեր Սմիթը` ԼՂ-ում իրավիճակի մասին



Սա սարսափելի հանցագործություն է, ցեղասպանություն է` որն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների, բռնապետ Ալիևի կողմից։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի` Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում ԼՂ հարցով հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց հանձնաժողովի համանախագահ Քրիստոֆեր Սմիթը:
Նա շեշտեց՝ 120 հազար էթնիկ հայեր տառապում են Ադրբեջանի կառավարության պատճառով:
Սմիթը տեղեկացրեց ԼՂ-ում մարդու իրավունքների հետ կապված նոր օրինագծի պատրաստման մասին, հայտնեց, որ աշխատում են դրա ուղղությամբ:
«Ադրբեջանն ուզում է ԼՂ-ն ընդգրկել Ադրբեջանի մեջ, այդ նպատակը գուցե անընդունելի է, նա դրան փորձում է հասնել ցեղասպանության միջոցով: Նա չի փորձում լուծումներ առաջարկել ԼՂ բնակչության համար»,- նշեց Սմիթը` շեշտելով, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը կտրել է ԼՂ կապն արտաքին աշխարհի հետ` փորձելով նրանց մատնել սովամահության:

Սմիթն ընդգծեց` ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ցանկացած աջակցություն կդիտվի որպես հանցակցություն: