Կրեմլը մեկնաբանել է Հայաստանի և ԱՄՆ-ի առաջիկա զորավարժությունները

Կրեմլը մեկնաբանել է Հայաստանի և ԱՄՆ-ի առաջիկա զորավարժությունները



Հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների ծրագրերը  զգուշավորություն են առաջացնում, հատկապես ներկա իրավիճակում: Ռուսաստանը կվերլուծի տվյալ տեղեկատվությունը և կհետևի իրավիճակին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերին անցկացվելու են հայ-ամերիկյան զորավարժություններ, որոնց նպատակը խաղաղապահ առաքելությունների շրջանակներում օպերատիվ համատեղելիության բարձրացումն է: