Խովաևը Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը

Խովաևը Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։

Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Լաչինի միջանցքի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացման հարցը։

 

Խովաևը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ: