Բայրամովը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը

Բայրամովը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը



Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հունգարիա կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելիի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը: Անդրադարձ է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության հնարավոր պայմանագրին։

Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համապարփակ համաձայնագրի նախագիծը։