Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղ կարգավորմանը. Թոբիաս Լինդներ

Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղ կարգավորմանը. Թոբիաս Լինդներ



Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդները հանդիպել է Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ և ներկայացրել Բեռլինի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի իրադրության վերաբերյալ:

«Գերմանիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մատակարարումների հետ կապված իրավիճակով։ Պետք է երաշխավորվեն մարդկանց ազատ և անվտանգ տեղաշարժն ու առևտուրը Լաչինի միջանցքով: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական հասանելիությանն ու տևական խաղաղ կարգավորմանը»,- ասել է պետնախարարը հանդիպման ընթացքում։