Էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի և Հունգարիայի հարաբերությունների հիմքն է. Բայրամով
«Էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի և Հունգարիայի հարաբերությունների հիմքն է»: Այն մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բուդապեշտում՝ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք շարունակում ենք զարգացնել մեր ռազմավարական գործընկերությունը Հարավային գազային միջանցքի՝ Եվրոպայում ամենամեծ էներգետիկ ենթակառուցվածքային նախագծի միջոցով: Հունգարիան «համերաշխության օղակ» նոր նախաձեռնության մասնակից է, որի նպատակն է Հարավային գազային միջանցքով կասպյան գազը Եվրոպա հասցնել և նպաստել Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը»,- ասել է նախարարը։