Առաջիկա օրերին Վրաստան կայցելի Ժոզեպ Բորելը

Առաջիկա օրերին Վրաստան կայցելի Ժոզեպ Բորելը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն առաջիկա օրերին կայցելի Թբիլիսի, հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը:
Ղարիբաշվիլու խոսքով՝ Վրաստանի կառավարությունն ամեն ինչ անում է ԵՄ-ի հանձնարարականները կատարելու համար։
«Մենք կատարում ենք և կատարել ենք բոլոր 12 հանձնարարականները, անում ենք առավելագույնը,  մշտական կապի մեջ ենք մեր եվրոպացի գործընկերների հետ։ Մի քանի օրից մենք սպասում ենք պարոն Բորելին, որին ևս մեկ անգամ կտրամադրենք թարմացված տեղեկատվություն այն մասին, թե որ փուլում ենք գտնվում 12 հանձնարարականների կատարման գործընթացում»,- հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավարը։