Ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք
		04.09.2023 . Արցախ


ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
 
Ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը։
 
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։