Ուկրաինայի ԶՈՒ-ն երկու անգամ ԱԹՍ-ից պայթուցիկ սարքեր են նետել Բելգորոդի մարզի վրա․ Գլադկով
Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերն այսօր երկու անգամ անօդաչու թռչող սարքից պայթուցիկ սարքեր են նետել Վալույսկի քաղաքային օկրուգի Դոլգոյ գյուղի վրա:
Պայթյունի ալիքից կոտրվել է առանձնատան ապակին, և վնասվել է մեկ մարդատար ավտոմեքենա: Վնաս է հասցվել նաև կապի ենթակառուցվածքային օբյեկտներից մեկին։
Գլադկովը հայտնել է, որ հարձակման հետևանքվ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։