ԼՂ անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ Հանրապետական մաղթանք՝ Ստեփանակերտի Սբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում
ԼՂ անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք:
Արարողության ավարտին պաշտոնյաներն այցելել են Եղբայրական գերեզման-հուշահամալիր, ծաղկեպսակներ խոնարհել և մասնակցել հոգեհանգստյան կարգին:
Դավիթ Իշխանյան (ԼՂ ԱԺ նախագահ) — Եթե մեր ժողովուրդն այսօր ունի հացի խնդիր, մենք լավ ենք հիշում նաև 80-ական թվականների վերջը, թե ինչպես էին փորձում խորհրդային իշխանությունները, մեզ մեր քաղաքական ճանապարհից շեղելով, տնտեսական ինչ-որ խնդիրներ լուծել, հանգուցալուծել: Այսօր էլ տնտեսական և կենցաղային ծանր պայմաններ մեզ համար ստեղծելով՝ բնականաբար, այս պարագային Ադրբեջանի իշխանությունների կողմից, Արցախը շրջափակելով և գրեթե 9 ամիս շրջափակման մեջ պահելով՝ փորձում են մեզ շեղել մեր քաղաքական նպատակից, բայց ես պիտի ասեմ, որ մենք քաղաքական նպատակներից հրաժարվողը չենք, և մեր քաղաքական նպատակները կդառնան իրականություն: