Միացյալ Թագավորությունը պաշտպանության նոր նախարար ունի
Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը պաշտպանության նոր նախարար է նշանակել էներգետիկ անվտանգության և կլիմայական չեզոքության նախարարի պաշտոնը զբաղեցնող Գրանտ Շեփսին:
Այդ մասին նշված է վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Բեն Ուոլեսը հրաժարական է ներկայացրել: