Սանկտ Պետերբուրգում Եվգենի Պրիգոժինին հուղարկավորել են առանց զինվորական պատիվների

Սանկտ Պետերբուրգում Եվգենի Պրիգոժինին հուղարկավորել են առանց զինվորական պատիվների



Ազգային գվարդիայով շրջափակված, առանց կողմնակի անձանց և լրագրողների ներկայության, երեքշաբթի տեղի է ունեցել «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի հուղարկավորությունը։ Կրեմլից հայտնել են, որ ՌԴ նախագահը ներկա չի եղել հրաժեշտին, գրում է Euronews-ը։
Արարողությանը մասնակցել է մոտ 30 մարդ, միայն մտերիմներն ու հարազատները, հայտնել են գերեզմանատան աշխատակիցները։ «Վագների» ղեկավարի գերեզմանաքարի վերևում տեղադրված է փայտե խաչ՝ շրջապատված ռուսական եռագույնով և մասնավոր ռազմական ընկերության դրոշով։

Եվգենի Պրիգոժինը մահացել է օգոստոսի 23-ին ավիավթարից։ Նրա ինքնաթիռը կործանվեց Տվերի մարզում՝ հեղաշրջման անհաջող փորձից երկու ամիս անց։