Իրանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հնդկաստանի դերը Հյուսիս-հարավ նախագծում

Իրանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հնդկաստանի դերը Հյուսիս-հարավ նախագծում

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Հնդկաստանում Իրանի դեսպան Իրաջ Էլահիի հետ, հայտնում է IRNA գործակալությունը: Աբդոլլահիանը, մատնանշելով դեպի արևելք Իրանի արտաքին քաղաքականությունում Հնդկաստանի կարևոր տեղը, ընդգծել է երկկողմ տնտեսական նախագծերի իրականացման անհրաժեշտությունը: 

 

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը Հնդկաստանին կարևոր և ակտիվ մասնակից է անվանել Հյուսիս-Հարավ նախագծում և գոհունակություն հայտնելով Չաբահարի հարցով երկկողմ բանակցություններում առաջընթացից՝ հույս է հայտնել, որ մոտ ապագայում Չաբահարում համագործակցության վերաբերյալ պայմանագիրը կստորագրվի: