Մակրոնը մտադիր է այս շաբաթ բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ
Ֆրանսիայի նախագահը հանրապետության դեսպանների տարեկան համաժողովում հայտարարել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և հանդես կգա Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ դիվանագիտական միջազգային նախաձեռնությամբ։
«Մենք պահանջելու ենք, որ Լաչինի մարդասիրական միջանցքի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններն ամբողջովին պահպանվեն: Ինչպես նաև դիվանագիտական միջազգային նոր նախաձեռնության մասին կհայտարարենք՝ մեծացնելու ճնշումը»,- նշել է Էմանուել Մակրոնը: