BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Հնդկաստանի և Չինաստանի ղեկավարները

BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Հնդկաստանի և Չինաստանի ղեկավարները



Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպել են ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վինայ Մոհան Կվատրան տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ Մոդին մտահոգություն է հայտնել Հնդկաստանի և Չինաստանի սահմանի արևմտյան մասում չլուծված հարցերի կապակցությամբ։

Հնդկաստանի վարչապետը հանդիպել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։