Վրաստանում մեկնարկել են Agile Spirit բազմազգ զորավարժությունները

Վրաստանում մեկնարկել են Agile Spirit բազմազգ զորավարժությունները

Վրաստանում մեկնարկել են Agile Spirit — 2023 բազմազգ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Վրաստանն արդեն 11-րդ անգամ է ընդունում այս զորավարժությունները։ Դրանց առաջին ցուցադրական մասը տեղի է ունեցել Վազիանի ռազմական օդանավակայանի տարածքում», — ասված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության 173-րդ օդադեսանտային բրիգադի անձնակազմը վայրէջք է կատարել օդանավակայանում։ Պաշտպանության նախարարությունը հավելել է, որ ամերիկացի զինվորականներին դեսանտ են իջեցրել ամերիկյան C-17 բազմաֆունկցիոնալ ռազմատրանսպորտային ինքնաթիռից։
Ըստ նախարարության՝ զորավարժություններին մասնակցում է ավելի քան 3 հազար զինվորական 21 երկրից: