ԱՄՆ-ն չի խրախուսում Ռուսաստանի դեմ հարձակումները
		23.08.2023 . Միջազգային


Մոսկվայում անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակումներից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ դեմ է Ռուսաստանին Ուկրաինայի զինված ուժերի հարվածներին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին հղումով։

«Միացյալ Նահանգները չի խրախուսում և թույլ չի տալիս ահաբեկչական հարձակումներ Ռուսաստանի ներսում»,- ասել է պաշտոնյան։ Միաժամանակ նա հավելել է, որ Ուկրաինան ինքն է որոշում՝ ինչպես վարել ռազմական գործողությունները։