ԱՄՆ պետքարտուղարությունը գնահատել է Հայաստանում եւ Վրաստանում անցկացված ընտրությունները

ԱՄՆ պետքարտուղարությունը գնահատել է Հայաստանում եւ Վրաստանում անցկացված ընտրությունները

ԱՄՆ պետքարտուղարությունը գնահատել է Հայաստանում եւ Վրաստանում անցկացված ընտրությունները երկու շաբաթվա կտրվածքով: Գնահատականների բնույթից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացվել են ժողովրդավարության բոլոր սկզբունքներին համաձայն եւ ընտրությունների անցկացման մասով Հայաստանը միջազգային դիտորդներից չի ստացել ոչ մի բացասական գնահատական կամ նկատողություն:

Գնահատման մեջ նշվում է, որ Հայաստանում ընտրական գործընթացը վայելում է ժողովրդի մեծ մասի վստահությունը եւ մարդու հիմնարար իրավունքները հարգվել են: Սակայն Վրաստանում անցկացված ընտրությունների մասով ԱՄՆ պետքարտուղարության փաստաթղթում ասվում էր, որ նրանք կիսում են այն մտավախությունը, համաձայն որի պետական ​​ռեսուրսների օգտագործում է տեղի ունեցել կուսակցական քարոզչության համար:

Հայաստանի եւ Վրաստանի ընտրությունները գնահատելով պետդեպարտամենտը հայտարարեց, որ երկու դեպքում էլ ընտրությունները մրցունակ էին, եւ թեկնածուները հնարավուրություն ունեին ազատ քարոզչության: Այնուամենայնիվ Վրաստանում պետական ​​ռեսուրսների օգտագործումը մտահոգության տեղիք է տվել ամերիկյան եւ միջազգային դիտորդներին:

Այսպիսով կալրելի է փաստել, որ ԱՄՆ պետքարտուղարության եւ միջազգային այլ դիտորդների գնահատականը Հայաստանում եւ Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ տարբեր էին եւ այս առումով կարելի է ընդունել, որ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության իմաստով ավելի լավ էին կազմակերպված: