Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ամենաբարձր չափանիշներին համապատասխան. Մամուկա Բախտաձե
«Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի բարձր չափանիշներով, որի երաշխավորն է «Վրացական երազանքը» իշխող կուսակցությունը», այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Մամուկա Բախտաձեի խոսքերով, թե ինչպես էին անցկացվում Վրաստանում 2012 թվականին ընտրությունները բնակչությունը լավ է հիշում: «2012 թվականից բարձր չափանիշների ընտրությունների անցկացումը դարձել է մեր թիմի հիմնական առանձնահատկությունը: Սա երաշխավորում է երկու բան `Վրաստանի արագացված ինտեգրումը եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին»,-ասում է Մամուկա Բախտաձեն:
Վարչապետի խոսքերով, Վրաստանի ազգային շահերից է բխում առաջին հերթին ՆԱՏՕ-ին և Եվրամիության հետ ինտեգրումը եւ ովքեր դա հարցականի տակ են դնում, իրենց հայրենիքի համար անում են ամենավատ գործը: