Վրաստանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ
Այսօր Վրաստանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ, որոնք երկրորդն են երկիրը խորհրդարանական համակարգի անցնելուց հետո: Վրաստանի քաղաքացիները ընտրելու են թվով հինգերորդ նախագահին, բայց ներկայիս նախագահի լիազորությունները զգալի նվազեցված են այն բանից հետե, ինչ երկիրը անցավ խորհրդարանական ղեկավարման։ Ներկայիս նախագահի լիազորությունները տեւելու են 6 տարի, որի ավարտին ըստ նոր սահմանադրության խորհրդարանն է ընտրելու երկրի նախագահ:
Ընտրություններն անցկացվում են երկրի 73 ընտրատարածքներում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ողջ երկրի տարածքում բացված է 3637ընտրատեղամաս:
Ընտրողների միասնական ցուցակում կա 3 504 082 ընտրող, արտասահմանում գրանցված է 14 795 ընտրող, ընդհանուր՝ 3 518 877 ընտրող:
Նախագահի պաշտոնի համար գրանցված է 25 թեկնածու։
Ախալցխայում ժամը 8։00-ից բացվել է 35 ընտրատեղամաս, որոնցից 13 անմիջապես քաղաքում է իսկ մնացածը գյուղերում։ Ախալցխայի շրջանից ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է մոտ 34 300 քաղաքացի։