Ախալցխայում վերանորոգում են կենտրոնական փողոցները

Արդեն մի քանի օր է Ախալցխայում վերանորոգում են կենտրոնական փողոցները։ Հիմնական աշխատանքները ընթանում են Մ․Կոստավայի եւ Պ․ Նաթենաձեի փողոցների վրա։ Երթեւեկությունը տվյալ փողոցների վրա սահմանափակված է ինչը մեքենաների խցանումներ է առաջացնում քաղաքի այլ փողոցներում։
Այժմ հատուկ տեխնիկայի միջոցով տվյալ փողոցներից քերվում հանվում է հին ասֆալտը, որից հետո Մ․Կոստավայի եւ Պ․ Նաթենաձեի փողոցները կասֆալտապատվեն։