Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ զորակոչիկների համար ԶՈւ-ում մեկնարկում է վրացերենի դասընթաց
Վրաստանի զինված ուժեր զորակոչված էթնիկ փոքրամասնությունների համար այսօրվանից մեկնարկում է վրացերեն լեզվի ուսուցման ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է Aliq.ge հայալեզու կայքը հղում անելով Վրաստանի Պաշտպանության նախարարությունը:
Դասընթացները, որոնք կվարեն Զուրաբ Ժվանիայի անվան հանրային կառավարման դպրոցի ուսուցիչները, կանցկացվեն «Խցիսի» 1-ին բրիգադի դաշտային վերապատրաստման բազայում:
Երկրի պետական լեզվի ուսուցման ծրագրում ներգրավված են ազգությամբ 82 ադրբեջանցի և 41 հայ զինծառայողներ: Կրթական գործընթացը սկսվել է այսօր և կտևի 7 շաբաթ:
Ծրագրի շրջանակներում զինծառայողները կծանոթանան պետական լեզվի հիմունքներին, կկարողանան գրել, կարդալ և խոսել վրացերենով, այդ թվում կտիրապետեն պաշտոնական նամակների և փաստաթղթային լեզվին:
Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան պետական լեզվի իմացության վկայագրեր:
Ուսումնական ծրագիրը նպատակ ունի Վրաստանի քաղաքացի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել տիրապետել պետական լեզվին:
Վրաստանի Պաշտպանության նախարարությունը ակտիվորեն աշխատում է զինված ուժերում ազգային փոքրամասնությունների ինտեգրման ուղղությամբ: Այս ծրագիրը կօգնի նաև նրանց շարունակելու իրենց կարիերան զինված ուժերում:
Ծրագիրն իրականացվում է Վրաստանի Պաշտպանության նախարարության կողմից՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: