Բելգորոդի շրջանի մի մասը հոսանքազրկվել է Ուկրաինայի ԶՈՒ հարձակումից հետո. Գլադկով

Բելգորոդի շրջանի մի մասը հոսանքազրկվել է Ուկրաինայի ԶՈՒ հարձակումից հետո. Գլադկով


Բելգորոդի շրջանի մի քանի բնակավայր առանց էլեկտրամատակարարման է մնացել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման հետևանքով՝ գրել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։

Ըստ DW-ի՝ այս քայլով ուկրաինական կողմը պատասխանում է նախօրեին Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա ռուսական զինուժի զանգվածային հարձակմանը: Ռուսաստանն ավելի քան 70 բալիստիկ հրթիռ և 100 հարվածային անօդաչու թռչող սարք էր կիրառել Ուկրաինայի դեմ:

BBC-ն էլ մեջբերել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության հաղորդագրությունը, ըստ որի՝ ՌԴ ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքի կենտրոնական շուկային, ինչի հետևանքով վիրավորվել է վեց մարդ՝ չորս կին և երկու տղամարդ, կանանց վիճակը ծանր է, զգալիորեն վնասվել են մանրածախ առևտրի տարածքները: