Բակուրիանը պատրաստվում է զբոսաշրջիկներին ընդունելու համար
Սամցխե-Ջավախքի մարզպետ Բեսիկ Ամիրանաշվիլիի խոսքերով Բակուրիանին ձմռան սեզոնին պատրաստ կլինի, իսկ դրա համար հանգստավայրում շատ փոփոխություններ են նախատեսված:
Մարզպետը հանգստավայրում հանդիպում ունեցավ տարբեր գործակալության աշխատակիցների հետ: Ամիրանաշվիլու հայտարարությամբ՝«Հանգստավայրը պետք է ապահովի զբոսաշրջիկների անվտանգությունը և հարմարավետությունը: Տեղի խնդիրների լուծումը մեր առաջնահերթությունն է: Գոյություն ունի ջրամատակարարման խնդիրը և այն պիտի որոշվի միջև ձմեռը: Ճանապարհները պետք է կարգավորվի, եթե բյուջեն մեզ դրա հնարավորությունը կտա, ապա պլանավորում ենք վերանորոգել»:
Մարզպետի խոսքերով, ծրագրերի վերջնական տեսք տալու համար մոտակա օրերին կնշանակվի աշխատանքային հանդիպում՝« Կքննարկենք և միասնական որոշում կկայացնենք վերջնական փոփոխությունների համար»,-ասում է մարզպետը: