Բորժոմիում առաջացած հրդեհը մարելիս մահացավ ազգային պարկի անվտանգության բաժնի ղեկավարը
Բորժոմի-Խարագուլուի ազգային զբոսայգում առաջացած հրդեհը մարելու ժամանակ մահացել է բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության Բորժոմի-Խարագաուլյուլի ազգային պարկի անվտանգության բաժնի ղեկավար 43-ամյա Իվանե Կուպրաձեն: Հրդեհը մարելու պահին նրա վրա է ընկել ծառը:
Իվանե Կուպրաձեն Բորժոմի-Խարագաուլի ազգային զբոսայգում 2003 թվից էր աշխատում: Աշխատասիրության և ինքնանվիրվածության համար բազմիցս անգամ արժանացել էր շնորհակալագրերի:
ՆԳՆ-ի Բորժոմի տարածաշրջանային գրասենյակում սկսվել է հետաքննություն։