Շրջանային զարգացման ծառայության ղեկավար Սոզար Սուբարին ներկայացրել է Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլուն
Շրջանային զարգացման ծառայության ղեկավար Սոզար Սուբարին այսօր՝ օգոստոսի 22-ին ներկայացրել է Սամցխե-Ջավախքի նորանշանակ նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլուն։
Նա նորանշանակ նահանգապետին ներկայացրել է մարզի շրջանների քաղաքապետերին, շրջանային ժողովների նախագահներին եւ մաժորիտար պատգամավորներին: Սամցխե-Ջավախքի նահանգապետարան Բեսիկ Ամիրանաշվիլին ժամանել է Սոզար Սուբարիի ուղեկցությամբ:
Սոզար Սուբարի խոսքերով՝ նոր նահանգապետը ունի մեծ փորձ և քրտնաջան աշխատելու ունակություն:
Բեսիկ Ամիրանաշվիլին ընդգծել է, որ շրջանում գլխավոր մարտահրավերները տնտեսական բնույթի են: Բեսիկ Ամիրանաշվիլիի խոսքերով՝ նա բոլոր մունիցիպալիտետներ այցելելով տեղում ծանոթանալու է առկա իրավիճակին ու խնդիրներին:
Նա նաեւ նշում է, որ շրջանային վարչությունում կադրային փոփոխություններ չի նախատեսում:
Սամցխե Ջավախքի նահանգապետը այսօրվանից պաշտոնապես սկսեց իր աշխատանքները: