Սամցխե-Ջավախքի նահանգապետ է նշանակվել Բեսիկ Ամիրանաշվիլին

Սամցխե-Ջավախքի նահանգապետ է նշանակվել Բեսիկ Ամիրանաշվիլին

Օգոստոսի 20-ին Վրաստանի վարչապետը ընտրություններից երկու ամիս առաջ, 7 շրջաններում ներկայացրեց նոր նահանգապետներին: Մամուկա Բախտաձեն նահանգապետներին ներկայացնելուց հետո միանգամից  տվեց   հանձնարարություններ:

«Ինձ համար շատ կարևոր է հասարակության հետ ստեղծել հաղորդակցության  էլի մի նոր մեխանիզմ: Սա կօգնի մեզ անմիջական կապ ունենալ մեր բնակչության հետ:  Դա օգնելու է անմիջապես տեղեկանալ բոլոր խնդիրների մասին, որպեսզի հետագայում միանգամից  արձագահնքել և լուծել ամեն մի խնդիր: Սա վերաբերվում է ինչպես քաղաքներին, այնպես էլ ամեն մի գյուղին»,-հայտարարեց Մամուկա Բախտաձեն:

Բեսիկ Ամիրանաշվիլին  պարտականությունների իրականացումը պաշտոնապես սկսվեց  Օգոստոսի 20-ից:

Բեսիկ Ամիրանաշվիլին տարբեր ժամանակներում աշխատել է Կախեթի, Աջարիայի եւ Իմերեթի ոստիկանության ստորաբաժիններում: 2016-ին աշխատել է որպես ներքին գործերի նախարարի տեղակալ: