Բելառուսում պետական դավաճանություն կատարելու համար կարող է մահապատիժ սահմանվել
		21.02.2023 . Միջազգային


Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենքի նախագիծ, որը նախատեսում է պաշտոնատար անձանց համար մահապատժի սահմանում պետական դավաճանություն կատարելու համար՝ հայտնել են խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությունից։
 
Հանրապետության խորհրդի կողմից հաստատվելուց հետո փաստաթուղթը պետք է ստորագրի երկրի նախագահը։
 
Օրինագիծն առաջարկում է փոփոխություններ մտցնել քրեական օրենսգրքում, որոնցով նախատեսվում է պետական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի կամ զինծառայողի կարգավիճակ ունեցող անձի կողմից պետական դավաճանության դեպքում որպես բացառիկ միջոց կիրառել մահապատիժը:
 
Ներկայացուցիչների պալատի մամուլի ծառայությունից հայտնել են, թե օրենսդրության մեջ փոփոխություններ են կատարվում «ապակառուցողական տարրերի վրա զսպող ազդեցություն ունենալու» նպատակով: