Մարտակերտում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել

Մարտակերտում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել



Արցախում` Մարտակերտի շրջանում, գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն` հաղորդելով, որ զոհեր չկան:
Փաստի առնչությամբ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ վարույթ է սկսել:

Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով մեքենաների երթևեկության վերականգնման ուղղությամբ: