Ախալցխայում հիշեցին 29 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները

Ախալցխայում հիշեցին 29 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները

Այսօր՝ ապրիլի 9-ին  վրաց ժողովուրդը հիշում է 29 տարի առաջ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքերը։ Ախալցխայի կենտրոնական պարտեզում ապրիլի 9-ի զոհերին նվիրված հուշարձանի մոտ ծաղիկներ տեղադրեցին ու մոմեր վառեցին մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ, մտավորականներ ու հասարակ քաղաքացիներ։ Արարողությանը ներկա էին տեղական իշխանության ներկայացուցիչները պատգամավոր Գիորգի Կոպաձեի եւ քաղաքապետ Զազա Մելիքիձեի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ 1989 թ. ապրիլի 9-ին սովետական ​​միության բանակը ուժով ցրել էր ժողովրդի խաղաղ ցույցը կառավարության շենքի դիմաց, ովքեր պահանջում էին Վրաստանի անկախացումը։ Տվյալ ողբերգական իրադարձությունների արդյունքում զոհվել էր 21 անմեղ մարդ: Նրանց թվում էին կանայք եւ երեխաներ: