Թուրքիայի արձագանքը սպասելի էր. Նիդեռլանդների ԱԳ նախարար
Նիդեռլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը հետեւած Թուրքիայի կառավարության արձագանքը կանխատեսելի էր։ Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Սիդրիդ Կաագը։
Նախարարը չի մանրամասնել, նշելով, որ Թուրքիայի արձագանքին պատասխանելը լավ միտք չէ, հաղորդում է De Telegraaf–ը։
Հիշեցնենք, որ օրերս Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատի անդամները հավանություն էին տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին։
Դրան ի պատասխան Անկարան դատապարտել էր հոլանդական խորհրդարանի որոշումը՝ անվանելով այն «անհիմն» եւ «իրավաբանակն ուժ» չունեցող։