Քնեսեթը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
Իսրայելի Քնեսեթը չորեքշաբթի քվեարկություն է անցկացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծի շուրջ, որն առաջադրել էր «Եշ Աթիդ» իսրայելական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը:
Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը, քվեարկության արդյունքում (41 դեմ, 28 կողմ ձայնով) օրինագիծը մերժվել է:
«Չկա պատճառ, որի համար Քնեսեթը, որը ներկայացնում է Հոլոքոստի միջով անցած մի երկիր, չճանաչի Հայոց ցեղասպանությունն ու դրան նվիրված հիշատակության օր ունենա», – ասել է Լապիդը:
Երկրի փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելին նշել է, որ խորհրդարանական պատվիրակություն է ուղարկել Երևան՝ մասնակցելու 100-ամյա տարելիցի միջոցառումներին, սակայն պաշտոնական դիրքորոշում չի ներկայացնի՝ պայմանավորված «դրա բարդությամբ և քաղաքական հետևանքներով, և քանի որ դա հստակ քաղաքական ասոցացում ունի»:
Tert.am