Այն, ինչ կատարվում է Վրաստանում, շատ նման է միջազգային ահաբեկչության. վստահ եմ՝ դա Հայաստան չի հասնի. Վրաստանի հարցերով փորձագետ
Վրաստանի հարցերով փորձագետ Վահե Սարգսյանը Վրաստանում վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած խիստ ծավալուն հակաահաբեկչական գործողությունների անցկացումը պայմանավորում է կամ Վրաստանի համար պարբերաբար տաքացող Պանկիսի կիրճի էթնիկ չեչենների ակտիվացմամբ, կամ Սիրիայում հակաահաաբեկչական գործողություններից հետո վերջին ակորդներից հետո չեչեն գրոհայինների՝ տարածաշրջան վերադարձով:
«Շատ հնարավոր է … ԻՊ-ի խորտակվող նավը կարելի է ասել՝ վերջին ճիգերն է գործադրում, նաև շատ հնարավոր է՝ այպիսի ահաբեկչական խմբավորումների տեսքով որպես վրիժառության երևույթ և այլն»,- ասում է Վահե Սարգսյանը:
Ըստ նրա՝ այն, ինչ վերջին շաբաթում կատարվում է Վրաստանում, համենայնդեպս, շատ նման է միջազգային ահաբեկչության: Առնվազն չի կարելի կոչել տեղային նշանակության իրադարձություն:
«Եվ Վրաստանի իշխանությունները ո՛չ հաստատում են, ո՛չ հերքում են, նաև կան որոշ հիմքեր՝ պնդելու Պանկիսի կիրճի առնչությունները միջազգային ահաբեկչական գործողությունների հետ»,- նկատեց փորձագետը:
Հիշեցնենք, որ Վրաստանում անցած շաբաթ տեղի ունեցավ 2 իրադարձություն, նախ, նոյեմբերի 22-ին Թբիլիսիում տեղի ունեցան հատուկ հակաահաբեկչական գործողություններ, որոնց արդյունքում 1 մարդ ձերբակալվեց, ինչպես նաև սպանվեցին հանցավոր խմբի 3 անդամներից, ապա Քոբուլեթիում հակաահաբեկչական գործողության ժամանակ քաղաքի տներից մեկում մի ողջ զինանոց էր հայտնաբերվել։
JAM-news-ում հրապարակված հոդվածում Վրաստանի անվտանգության և
զարգացման կենտրոնի տնօրենի տեղակալ Գիորգի Գոգուաձեն գրում է, որ երկիրը մտել է նոր իրականություն: Վահե Սարգսյանը համոզված է, որ Վրաստանի իշխանությունները կանեն ամեն ինչ՝ թույլ չտալու, որ ահաբեկչության ալիքը տարածվի ու գա դեպի Հայաստան:
Քանի որ Վրաստանի համար շատ, ահավոր կարևոր է իր երկրի ներսում կայունությունը: Նորից եմ կրկնում՝ ահավոր կարևոր, թիվ 1 խնդիրը, քանի որ Վրաստանը հանդես է գալիս որպես տարանցիկ և զբոսաշրջային պետություն: Եվ այս երկու հանգամանքներից ելնելով՝ Վրաստանն ամեն ինչ անելու է, և կարծում եմ՝ արեց էլ, որպեսզի չեզոքացնի ցանկացած ահաբեկչական գործողություն, որոնք վտանգ կսպառնան իր տարանցիկ լինելուն: Վրաստանը, գիտեք, եվրոասոցացման շրջանակներում, և այլն, և այլն, տարբեր նախագծերում թիվ մեկ խնդիրն իրենց համար կայունությունն է, և այս հանգամանքից ելնելով՝ չեմ կարծում, որ նրանք թույլ տան, դա տարածվի»,- ավելացրեց Վրաստանի հարցերով փորձագետը:
Նրա խոսքով՝ կիրճի տարածքում այնտեղ միշտ ապրել են էթնիկ չեչեններ, որոնք անգամ կոչվում են էթնիկ չեչենական տոհմի անունով՝ քիստինցիներ: Եվ 90- ականներին Վրաստանի հենց այս հատվածում էին ահաբեկչական խմբավորումներ կազմավորվում և ուղարկվում Չեչնիա:
Tert.am