Բորժոմիի անտառներում հրդեհը լոկալիզացված է
Բորժոմիի անտառներում հրդեհը լոկալիզացված է: Այս մասին լրագրողներին հայտնել է ներքին գործերի նախարարի տեղակալ Մերաբ Մալանիան:
«Ներկա դրությամբ ամբողջովին լոկալիզացրել ենք հրդեհը, մնացել են աննշան կրակի օջախներ: Մենք շարունակում ենք աշխատել նույն ռեժիմով և վաղվանից լուծելու ենք մնացած կրակի օջախի հարցը: Հիմնական կազմը կբարձրանա և կզբաղվի կրակի օջախի հարցով, իսկ ինչ վերաբերում է ավիացիային, վաղը մենք կգնահատենք իրավիճակը: Եթե ուղղաթիռների կարիքը էլ չունենանք, կվերադարձնենք հետ» -ասաց պարոն Մերաբ Մալանիան:
Այս պահին ավիացիան դադարեց աշխատել Ծաղվերիում: Բորժոմիում մինչև հիմա մնում են մեկ վրացական, մեկ ադրբեջանական և երկու թուրքական ուղղաթիռներ: Տեղում են արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը և մոնիթորինգի ծառայության ներկայացուցիչները:
Akhaltskha.net