Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում կրկին հրդեհ է
Ասպինձայի, Ռուսթավի գյուղի, Ինդուսիի անտառում հրդեհ էր բռնկվել սեպտեմբերի 22-ին: Տեղում աշխատում էին հրշեջ ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները: Ռուսթավ գյուղի պատգամավոր՝ Ջեմալ Իակոբիձեի խոսքերով՝ նույն անտառում 5 տարի առաջ էլ էր հրդեհ բռնկվել: Ոչ մի վտանգ չի սպառնում Ռուսթավիի բնակիչներին, դրա համար, որ անտառը որտեղ հրդեհ է 12 կմ հեռավորության վրա է գտնվում:
Հրդեհ է բռնկվել նաև Ախալցխայի մունիցիպալիտետի Անդրիածմիդա գյուղում: Հրդեհը շատ մոտ է անտառին, տասնյակ հրշեջներ են աշխատում տեղում:
Հրդեհ է նաև Վարձիայում, որը 300 հեկտար տարածք է զբաղեցնում: Ադիգենի մունիցիպալիտետի,Դեռցելիի գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա, հրդեհ է առաջացել: Հրդեհն առաջացել էր ամսի 21-ին ժամը 19:00-ին: Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Զաքարիա Էնդելաձեի ասածով՝ մոբիլիզացվել են փրկարար ծառայություններ և ոստիկանությունը եւս տեղում է: Հրդեհը տարածված է մի քանի հեկտար տարածքի վրա:
Կորիսխեւիում, Գիորգիծմինդայում, Ինդուսիում և Վարձաիայում հրդեհը բռնկվել էր վերջին օրերս: Տվյալ հրդեհները հիմնականում արոտավայրերում էին առաջացել: Ներկա դրությամբ բոլոր շրջաններում հրդեհը լոկալիզացված է:
Հրդեհ է նաև Ծաղվերիի անտառներում: Հրդեհը բռնկվել է ամսի 22-ին ժամը 17: 00-ին, անտառածածկ տարածքում: Հրդեհը տարածվել է բավական մեծ տարածքի վրա: Հրշեջ ծառայությունները մոբիլիզացված են: Նախնական տեղեկություններով հրդեհը առաջացել է կայծակի պատճառով: Իրավիճակը բարդացնում է ուժեղ քամին: Հրդեհը տարածվել է 4 հեկտար տարածքի վրա:
Ամսի 23-ին սպասված 3 ինքնաթիռ միացավ կրակի դեմ տարվող պայքարին , սակայն ցավոք մինչ հիմա չէ հաջողվում լոկալիզացնել հտրդեհը:
Հիշեցնենք, որ մի ամիս առաջ, առաջացած հրդեհը, մոտ 752 հեկտար տարածքի վրա բռնկվեց: 8 օրվա ընթացքում տեղի եւ այլ երկրների տեխնիկայի ու ավիացիայի միասնական ուժերի ջանքերով հնարավոր դարձավ լոկալիզացնել կրակը: