Տեսահանդեսը կարող է շարունակվել
Շրջապատի կողմից ճանաչումը մարդու կարևոր պահանջներից մեկն է: Ճիշտ չէ խոսել այստեղ գոռոզության մեղքի մասին և , ընդհանրապես, այդ պահանջի մասին , որպես բացասական հատկության: Հաշվի առնելով, որ այդ երևույթը նկատվում է և խմբային կյանք վարող կենդնաիներից շատի մոտ, պետք է խոստովանել ՝ սա ոչ միայն բնական է, այս ավելի շուտ, նաև վարքային հոգեբանության իրենից անհրաժեշտություն ներկայացնող բաղադրիչ է ներկայացնում իրենից: Եվ ինչ խոսք , մեր՝ սպառողական աշխարհահայեցողության դարաշրջանում, երբ ցուցադրական սպառողականությունը դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը: Եվ ճիշտ այդպես, շատերի մոտ ճանաչման ձգտումը ոչ միայն որևէ էվոյուցիոն ատավիզմ է նախապատմական անցյալից, այլ նաև հանապազօրյա անհրաժեշտություն հրապարակային գործունեության մեջ, ինչպես նաև մասնագիտական կամ պաշտոնեական կայացվածության: Մանավանդ, որ անձը այսպիսի միջոցով հանրությանն է ներկայացնում իր բարի գործերը և, նույնով, գովազդում իր ապագայի բարի ծրագրերը:
Հետևապես, մինչ այս շարադրությունը ընթերցողին ներկայացնելը, ևս մեկ անգամ ընդգծեմ, որ դեպի ճանաչվածություն ձգտման hանրությանը լավ կողմից երևալու, պարզ ասած՝ ինքագովազդի մեջ ոչ մի դատապարտելիմ բան չեմ տեսնում:
Բայց կա տվյալ հայեցողության մեջ մի արտահայտություն՝ միգուցե մարդասիրական էթիկայի, միգուցե քաղաքացիական կամ ազգային պատասխանատվության , միգուցե տարրական խղճի աշխարհայացքից: Մասնավորապես, ասող, որ նպատակը ոչ բոլոր միջոցներն է արդարացնում: Առավել ևս, եթե պատճառած վնասը բազմակի գերազանցում է դրանով արարված բարիքը: Ընդհանրապես, երբ ժամանակակից աշխարհում ոմն մեկը ուզում է իրացնել որևէ ապրանք, գաղափար կամ ձգտում է ազդել անձի ընտրության վրա, ապա նախևառաջ ձգտում է խաղալ երկու բանի վրա՝ անձի առողջության , այսինքն մահվան վախի կամ էլ հենց նրա պատվախնդրության ՝ շրջապատի կողմից ճանաչվածության բնազդի վրա:
Հարկ է ասել, որ դժվար է գրել նման բան, տեսնելով աշխարհի տարբեր ծայրերեից հավաքված իմ հայրենակիցների զվարթ ժպիտները, որոնց Հայաստան-Արցախ-Սփյուռք կոչվող համաժողովը հնարավորություն տվեց հանդիպել, ծանոթանալ, ուրախանալ միմյանցով , և անել հենց այն ժպտերես դեմքերով լուսանկարները ի հիշատակ հանրահայտ հայրենակիցների հետ հանդիպման:
Հենց այդ երկրորդ բնազդի վրա խաղաց որերորդ անգամ իշխանությունը, հրավիրելով Սփյուռքի նախարարության հերթական շոուն: Հրավիրելով «յուրայիների» հետ մեկտեղ որոշակի քանակությամբ չկողմնորոշված լիովին պարկեշտ և ազգի ճակատագրով մտահոգ անձանց, որոնք, ըստ մտահղացման, պետք է մի ձև բազմերանգ դարձնել կայացած «յուրայիների» ՝ և պաշտոնապես և ոչ պաշտոնապես Սփյուռքում դրածոների մասսան:
Բայց ահա, թանկագին իմ հայրենակիցներ, հասարակական գործիչներ, հրապարակախոսներ, համայնքային ակտիվիստներ… Չէ որ հետո էլի դուք եք նորից ու նորից, տարվանից տարի բողոքելու ՀՀ Դեսպանատների պասսիվությունից, Սփյուռքի նախարարություն կոչված Հակոբյան-գրասենյակի անհասցե ու ձևական գործունեությունից, Կամչատկայից մինչ Լոս Անջելես հայության ձուլման նկատմամբ անտարբերությունից: Իսկ ամենատեղեկացվածները ձեզանից, բուն Հայրենիքի ճակատագրով մտահոգ, արդարացիորեն կվրդովվեք Երկրի տնտեսական վիճակից, արտագաղթից, հայ պաշտոնյայի տգիտությունից ու թալանչիությունից, հայրենադարձության համար պայմանների բացակայությունից և այլն:
Չէ որ հենց ձեզ արդեն որերորդ անգամ հավաքեցին, գայթակաղեցին սպասվող փոփոխությունների, համայնքների միջև կամուրջների արարման պատրանքների թակարդը, ինչպես նաև հանրահայտ ու ճանաչված հայերի ներկայությունով: Այն պատրանքների, որոնց փշրվելը ձեր գիտակցության մեջ իրեն երկար սպասել չի տա: Իսկ այն երեւակայական կամուրջներից , որոնց համար անհրաժեշտություն չկար բյուջետային նման ծախսերի, այլ բավական էր երեկոյան մուտք անել որևէ հանրային ցանց, կմնան միայն նույն այն «հարսանեական գեներալների» հետ համատեղ լուսանկարները: Քանզի և այդ ազգի ամենաճանաչված զավակներին էլ հրավիրված են եղել ոչ ի շնորհիվ իրենց գործերի նկատմամաբ հարգանքի, այլ միայն հանուն միջոցառման ստատուսի լեգիտիմիզացման :
Համենայն դեպս , ինչ որ բան անցած «համաժողովի» ժամանակ ձեզ բոլորին միավորել է: Բայց, ցավոք , միավորել է ոչ միայն մեր հերոսական հայրեակից Գարո Պալյանի կամ նման հայերի, այլ նաև այն ներքաղաքական «մենք ու մերոնքի» , որը իր իշխանության ժամանակաշրջանում Երկրից մեկ միլիոն արտագաղթածների պարագայում, այսօր, ձեր իսկ մասնակցությամբ լեգիտիիզացնում է մի նախարարություն, որի իմաստը կայանում է աշխատակիցներին ռոճիկ տալու և վիճելի միջոցառումների անցկացման համար, որոնց օգտակարությունը ոչ տեսանելի է, ոչ առավել ևս թվերով արտահայտելի:
Ըստ էության, դուք երբևէ մտածե՞լ եք, ինչպես պիտի գնահատվի Սփյուռքի նախարարության աշխատանքը: Ի՞նչ ձև պիտի ունենա նրա ամենամյա հաշվետվությունը: Դուք բոլորդ նստել ու ունկընդրել եք Հրանուշ Հակոբյանի ելույթը: Դուք լսե՞լ եք այն մասին , թե նախարարության բազմամյա աշխատանքի շնորհիվ քանի մարդ է հայրենադրաձվել Երկիր: Դուք ստացե՞լ եք հաշվետվություն այն մասին, թե որքանո՞վ է քանակապես աճել այս կամ այն համայնքը Սփյուռքում ծնելիության , այ ոչ թե Երկրից նոր արտագաղթողների հաշվին: Դուք լսեցի՞ք որևէ բան այն մասին , թե ինչպիսի՞ տեխնոոգիական արտդրություներ են բերվել Երկիր սփյուռքահայությանն կողմից: Ու եթե իրականում բոլոր հիշատակված ցուցանիշները բացասական նշան ունեն, ապա ինչպե՞ս կարելի է խոսել տվյալ գրասենյակի որևէ նշանակության մասին, կամ այն մասին, որ այն երբևէ կարող է որևէ օգուտ բերել ազգին կամ Հայրենիքին:
Դուք համարում եք, որ դատապարտելի չէ ներկայությամբ այդ շոուի լեգիտիմիզացումը, որի ժամանակ Երկրի ու ազգի քաղաքական ու հոգևոր դեմքերը, ասես, 26 տարվա քնից արթնացած մարդկանց դիրքից են խոսում:
Եվ արդեն որերորդ անգամ խոսում են Հայաստան, Արցախ և Սփյուռքի միասնականությունից , չհիշատակելով որևէ օրենսդրական դրույթ, որի հիման վրա Սփյուռքը պիտի համամասն դառնա Երկրի քաղաքական, տնտեսական և դեմոգրաֆիկ կյանքին:
Չհիշատակելով, որ չեն կարող Սփյուռքի պատգամավոր համարվել «հարմար» մարդիկ , փողի քսակները, և առավել ես Սփյուռքում աշխարհիկ և հոգևոր կառույցներում նշանակված մարդիկ:
Չհիշատակելով, որ Սփյուռքում համայնքը ներկայացնելու իրավական և բարոյական իրավունք կարող է տալ միայն համայնքում ընտրական համակարգի առկայությունը:
Եվ արդեն որերորդ անգամ հոգևոր առաջնորդները խոսք անգամ չեն ասել Հայ եկեղեցու չկայացած քաղաքականության մասին , որի հետևանքով նվազում է յուր հոտը, չխոսալով արդեն նրա գերաճի մասին:
Եվ, որպես արդյունք այս ամենի, ամեն մեկը առանձին և բոլորը իրար հետ նորից թույլ տվեցինք ՀՀ իշխանություններին ի դեմս Սփյուռքի նախարարության շրջանցել այս հարցերը: Այսպես էլ արդեն որերորդ անգամ ոտք դնելով նույն փոցխին ,չգիտակցելով , որ այսօրվա հայ իշխանապետի ու պաշտոյաի վրա ոչ մի ողջամիտ փաստարկներ չի ազդում, բացի պաշտոնը կամ եկամուտեը կորցնելու վտանգից:
Հետևապես , այդ շոուն բոյկոտելով, կազմակերպիչերին , այսինքն ՀՀ իշխանություներին ուղղված նախապայմաններով , դուք ավելի շատ բան կարող էիք հասցնել նրանց գիտակցությանը, քան հերթական հաշվետվական մասսայից մեկի դերում, որի շնորհիվ տիկին Հակոբյանը էլի մեկ անգամ կարող է հաստատել վերադասին, որ շոուն, սկզբունքայնորեն , կարող է շարունակվել:
Արտակ Այվազյան Թբիլիսի