Ուկրաինայից ժամանած ինքնաթիռը արդեն ներգրավվել է Աբասթումանիի անտառում կրակի դեմ պայքարի աշխատանքին

Այսօր երեկոյան Աբասթումանիի անտառում առաջացած հրդեհի հանգցման գործին միացել է Ուկրաինայից ժամանած ինքնաթիռը:

Մի քանի ժամից նախատեսվում է, որ Վրաստան կժամանեն երկու ուղղաթիռ եւ մեկ ինքնաթիռ եւս: Իրանի Իսլամական Հանրապետությունը Վրաստան է ուղարկում երկու հրշեջ փրկարարական ուղղաթիռներ: Ներկայումս Աբասթումանիում մոտ 1000 մարդ է ներգրավված հրդեհի հանգցման աշխատանքներում: Գիշերվա ընթացքում, անդադար աշխատանքի արդյունքում, կրակի տարածման սանդղակը չէ աճել: Ծանր տեխնիկայի միջոցով մոտ 5 կմ ճանապարհ է բացվել,  որպեսզի հատուկ տեխնիկան կարողանա հասնել հրդեհին: Երեկ ջրային ավիացիայի համար արհեստական ​​ջրամբարներ են ստեղծվել: Աշխատանքները դժվարացնում է ուժեղ քամին: Սակայն չնայած դրան, հատուկ ստեղծված արտակարգ շտաբը շարունակում է աշխատել 24 ժամյա ռեժիմով:

Վրաստանից հրդեհի դեմ պայքարում ներգրավված է 2  ուղղաթիռ:

Թուրքական ուղղաթիռը այս պահին արդեն Բաթումիում է, որը եւս շուտով ներգրավվելու է հրդեհի հանգցման գործին: Ադրբեջանի  ուղղաթիռը եւս գտնվում է արդեն Վրաստանում, սակայն այն կարող է միայն վաղը կարողանա մասնակցել կրակի մարման աշխատանքին:

Օգոստոսի 31-ից նախատեսվում է, որ Թուրքիայից կուղարկվի եւս մեկ ուղղաթիռ եւ մեկ ինքնաթիռ:

Ինչ վերաբերում է աղետի գոտում ստեղծված իրավիճակին, ապա արտակարգ իրավիճակների շտաբում պարզաբանում են, որ իրավիճակը անփոփոխ է եւ կլիմայական անբարենպաստ պայմանները խոչընդոտում են կրակի տեղայնացմանը:

Վաղը նախատեսվում է, որ Աբասթումանիի կրակի հանգցման աշխատանքին ներգրավվելու է հինգ ուղղաթիռ ու երկու ինքնաթիռ:

Հիշեցնենք, որ Աբաստումանիում հրդեհը սկսվել էր օգոստոսի 29-ին, ժամը 3-ի սահմաններում:

Հարկ է նշել, որ հրշեջները ամբողջությամբ չեն կարողանում հանգցնել հրդեհը նաեւ Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկում:

Akhaltskha.Net