«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի «Առավոտ լուսո» ճամբարը օգոստոսի 19-ին ավարտեց աշխատանքը
«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի «Առավոտ լուսո» ճամբարը օգոստոսի 19-ին ավարտեց աշխատանքը: Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության կողմից ֆինանսավորված 10-օրյա ճամբարում երեխաները հարուստ առօրյա ունեցան: Խմբավարներ Անահիտ Սահակյանը և Հրաչուհի Թովմասյանը, խոհարարն ու տեխնիկական աշխատողը ամեն ինչ արեցին, որպեսզի փոքրիկները իրենց զգան ինչպես հարազատ օջախում:
40 ճամբարականները երգով ու պարով, խաղով և արտասանություններով հրաժեշտ տվեցին հարազատ ճամբարին:
«Ռաֆայել Ջավախ» Մամլո դիվան