Գոչա Գվառամաձե. Տեղի իշխանությունը ընդհանրապես կորցրել է հաղորդակցությունը իր ժողովրդի հետ

Գոչա Գվառամաձե. Տեղի իշխանությունը ընդհանրապես կորցրել է հաղորդակցությունը իր ժողովրդի հետ

4 օր առաջ Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի բնակիչները Վալե-Ախալցխա միջպետական ճանապարհի մոտ բողոքի ցույց անցկացրեցին: Ցույցի պատճառ էր հանդիսացել գյուղում երկու ամիս առաջ տեղի ունեցած ողբերգությունը, որը մինչ հիմա չէ բացահայտվել: Այս թեմայի շուրջ Akhaltskha.net-ը զրուցեց Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր և Հայաստանում Վրաստանի արտակարգ դեսպանորդ Գոչա Գվառամաձեի հետ:

Պարոն Գվառամաձե, դուք տարիներ շարունակ եղել եք Ծղալթբիլա գյուղի բնակիչների բարեկամը և մոտավորապես տեղացիներից տեղեկացված եք, թե ինչ է կատարվում տվյալ գյուղում վերջին ժամանակներս:

Ծղալթբիլայի բնակիչները աշխատասեր, բարի և օրինապաշտ ժողովուրդ են: Նրանք շատ ակնառու անձինք են նվիրել մեր երկրին: Նախկինում շատ մեծ գյուղ էր Ծղալթբիլան, դպրոցում 1200 աշակերտ էր սովորում, հիմա մոտավորապես 200: Նրանք հիմնականում արտասահման են մեկնում և այնտեղից օգնում համագյուղացիներին: Ծղալթբիլացիները շատ լավ են հիշում դժվար 90-ական թվականները, երբ որ ստիպված էին ինքնուրույն պաշտպանել գյուղը և չեն ուզում, որ այս ամենը կրկնվի: Այն ինչ վերջին ժամանակաշրջանում կատարվում է տվյալ գյուղերում (Ծղալթբիլա, Աբաթխեւ, Ջուլղա, Նաոխրեբ և Ծինուբան գյուղերը), ի նկատի ունեմ գործազրկության և տնտեսական ցածր մակարդակից դրդված  հաճախակի գողությունները վտանգավոր բնույթ են ընդունում:

Հարևան Աբաթխև գյուղում գործարար բարերարի տունը թալանեցին, նաև փոքր Պամաճի գործարարի տունը, սրանք այնպիսի անձինք են, ովքեր օգնում են ոչ միայն համագյուղացիներին, նաև շրջանի բոլոր կարիքավորներին: Նրանց մոտ առաջացել է այնպիսի զգացմունք, որ իրավապահ մարմինները անգործ և անուժ են, քանի որ ոչ մի դեպք չէ բացահայտվել և ես համամիտ եմ նրանց հետ:

Իմ կարծիքով ընդհանրապես կորել է վստահությունը բնակչության և Վալեի ոստիկանության բաժնի միջև, որին ավելացավ վերջի դժբախտ պատահարը, որը երկու ամիս առաջ տեղի ունեցավ Ծղալթբիլա գյուղում, ինչի ժամանակ տանը այրվեցին հայրը և դուստրը: Գյուղում ասում են, որ այս պատահարի շուրջ շատ հարցեր կան: Ես իրավաբան չեմ, բայց այն հարցերը որոնք ունեն մահացածի որդին և համագյուղացիները անպայման պիտի անպատասխան չմնան: Այն, որ ինչու տան տիրոջ անձնագիրը հայտնվեց տան բակում, ինչու էին տանը բոլոր սենյակներում տեղադրված գազաբալոններ, որոնք ինչպես ասում են գյուղացիները, միաժամանակ են պայթել, շատ հարցեր է առաջացնում: Պետությունը ամեն ինչ պիտի անի, որ այս հարցերին ժամանակին տա պատասխան:

Այս ամենի փոխարեն տեղի իշխանությունը ընդհանրապես կորցրել է հաղորդակցությունը  իր ժողովրդի հետ: Ոչ մի բացատրություն չի տալիս: Չի հանդիպում և նիստ չի անցկացնում այս գյուղի բնակիչների հետ, իսկ ոստիկանությունը իր հերթին նորմալ պատասխան չի տալիս մահացածների բարեկամներին: Ասում են նաև այն որ, անցյալ տարի ապրիլի 24-ին Նաոխրեբի գյուղի տարածքում Ցեղասպանությանը նվիրված միջոցառման ժամանակ տեղի ունեցած պատահարը Վալեի  բնակիչների եւ տվյալ գյուղերի բնակիչների միջև, որի ժամանակ վիրավորվել էր Վալեի բնակիչը մինչեւ հիմա չէ բացահայտվել: Ասում են, որ իշխանությունը բերել էր Գոքորյանին, որը շրջում էր և աբաթխեւցիներին ստիպում էր հետ վերցնել բողոքի դիմումները (ընդդեմ ոստիկանության): Նախարարն ու Սամվել Պետրոսյանն էլ էին եկել տվյալ գործի շրջանակներում: Բայց համաձայնվում էք չէ որ, հայերի համար ամենաողբերգական օրը տեղի է ունենում կռիվ և այդ գործը եւս չի հետաքննվում, որը շատ լուրջ է: Իմ կարծիքով այս դեպքի համար ամենաքիչը Վալեի ոստիկանության աշխատակազմին գործից պիտի է հեռացնեին: Իմ կարծիքով այս գողության դեպքերը դրա շարունակությունն է:

Ձեր կարծիքով, ինչի համար են ձգձգվում հետաքննության և փորձաքննության պատասխանները, սա դժբախտ պատահար էր, թե պլանավորված սպանություն, ինչպես որ կասկածում են բարեկամները:

Երբ որ պաշտոնյա են նշանակում այնպիսի անձի, ով չգիտի տեղի բնակիչների ավանդույթները, ինչպես են ապրում և ուրախանում, իհարկե ոչ մի գործ կատարել չի կարող: Սա վերաբերվում է ինչպես ոստիկանության, այնպես էլ իշխանության բոլոր բաժինների պաշտոնյաներին: Նրանք չգիտեն այն որ, Սխվիլիսիի հուշարձանի մոտ են դիմավորում դրսից բերած հանգուցյալներին: Այս պատճառով օգոստոսի 8-ին ոստիկանությունը կարծում էր թէ հանգուցյալի հարազատները ճանապարհն էին փակել: Կառավարության ներկայացուցիչները միայն ընտրություններից առաջ են հիշում այս գյուղերի գոյության մասին: Այնքան է պետությունը հեռացել ժողովրդից, որ վստահ եմ, չգիտեն թէ տվյալ գյուղերում երբ են նշում  Աստվածածնի տոնը, կամ Զատիկը և ինչու են հանգուցյալներին հուղարկավորում առավոտյան ժամերին, չնայած, որ այս օրերը և տոները նշված գյուղերի համար սուրբ են համարվում:

 Ձեր կարծիքով, ինչ պետք է ձեռնարկեն հանգուցյալների բարեկամները համագյուղացիների հետ, որպեսզի վերջնականապես բացահայտեն ճշմարտությունը:

Պետությունը շահագրգռված պիտի   լինի  բացահայտել տան այրվելու պատճառները, քանի որ իմ ունեցած տեղեկության համաձայն, եթե պատասխանը չբավարարի հարազատներին, հանգուցյալների որդին  որոշել է անկախ փորձագետ և իրավաբան  վարձել, որին համոզված եմ, որ համագյուղացիները եւս կօգնեն:

Հույս ունեմ վերջին ժամանակաշրջանում իրավապահ մարմիններում կատարված փոփոխությունները դրական հետևանք կունենան, ոչ միայն վերևի գյուղերում, այլ նաև քաղաք Ախալցխայում իմ տեղեկությամբ տեղի ունեցած տների կողոպույտների բացահայտման գործում: