Օգոստոսի 11-ը Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրն է
Օգոստոսի 11-ին Նավասարդի տոնն է: Այդ օրը նշվում է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրը:
Հայկ Դյուցազունն այդ օրը, աշնանային արևադարձից 40 օր առաջ հաղթեց Արարատը նենգորեն զավթած Տիտանյան Բելին և վերատիրեց Հայոց Աշխարհն ու հայությանը բերեց ազատ կյանք՝ ի փառս Հայի ու Հայ Աստվածների:
Դա մի նոր դարաշրջան եղավ հայության վերելքի և իզուր չէ, որ կար մի ժամանակահատված, երբ օգոստոսի 11-ը ևս նշվում էր որպես Նոր Տարի՝ Նոր Կյանքի օր…
Հայկ Նահապետը Հայ-Արիական դիցակարգի համաձայն Մարդ-Աստված է՝ Աստվածամարդ՝ Երկրային Աստված, ով խոսել է Հայ Աստվածների հետ, անգամ կատարել Աստվածային առաջադրանքներ… Ինչն այսօր շարունակում է իրականացնել մեր Նահապետի Հոգին՝ Մեծ Տիեզերքում…
Օգոստոսի 11-ը հին Նավասարդ ամիսն է: Նավ-Աս-Արդ՝ ուժականության-զորության խորհրդի հաստատում: Նավասարդյան խաղերն էլ առավելապես զորախաղեր են եղել, որի ժամանակ Հայկյան զինվորի պատվավոր կոչում է տրվել: