Վրաստանի սահմանակետին անօրինական ապրանք ներկրելու մեղադրանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության եւ մաքսային վարչության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի քաղաքացու, ով Սադախլոյի սահմանակետից անօրինական կերպով մտադրվում էր Վրաստան ներկրել մեծ քանակությամբ ապրանք:
Տվյալ անձը սառնարանային բեռնատարով, մաքսային հսկողությունից գաղտնի, Հայաստանից Վրաստան ներկրում էր մեծ քանակությամբ կենդանի խեցգետին եւ ապխտած ձուկ:
Սահմանում ներկայացված փաստաթղթերի համապատասխան՝ Հայաստանի քաղաքացին մրգի տարբեր տեսականիի տարանցում պիտի իրականացներ, սակայն զննումից հետո հայտնի դարձավ, որ բացի մրգից բեռնատար մեքենայում կար նաև 10339 կգ կենդանի ծովախեցգետին և 1 110 կգ ապխտած ձուկ:
Քննչական բաժնի աշխատակիցների կողմից առգրավված ապրանքի մաքսային արժեքը կազմում է 35 310 լարի:
Գործի վերաբերյալ ընթանում է հետաքննություն Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի երկրորդ մասով, որի համաձայն մեղադրյալը պատժվում է ազատազրկմամբ 5 – ից 7 տարի ժամկետով:
Աղբյուր՝Akhaltskha.net